ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Այսպիսի սցենար էլ կա, որին պատրաստ են հազարավորները

Այսպիսի սցենար էլ կա, որին պատրաստ են հազարավորները
21.07.2023 | 10:23

Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում իր քաղաքականությունը, թքած ունենալով թե՛ մեր ներքաղաքական, թե՛ աշխարհի անցուդարձի վրա։

1. Սովամահ է անում

2. Հետո կբացի ճանապարհը ու լարում կառաջացնի Արցախում, որ մեծ մասը դուրս գան կամ հանեն ընտանիքներին։

3. Հետո ռուսների պայմանագիրը կավարտվի ու զորքերը կմտցնի Արցախ։

Միջազգային հանրությանն ու ռուսներին կկաշառի, մենք էլ իրար երես կնայենք զուգահեռ «հայրենասիրաբար» ընդունելով Արցախի տեղահանված հայրենակիցներին։

Իսկ դրա այլընտրանքը մեկն է՝ ուժը ու ուժի ցուցադրումը։

ՈՒ ընդհանրապես, էական չի, մենք հիմա ի վիճակի՞ ենք, թե՞ ոչ։ Ծնողը երեխային պաշտպանելիս իր մկանները չի չափում երեխայի վրա հարձակվածի մկանների հետ, ուղղակի նետվում է մարտի։ Դրա համար աշխարհի բոլոր անկյուններում ծնողի հետ հաշվի են նստում, որովհետև գիտեն, որ կյանքի գնով կկռվի ու անչափելի վնասներ կհասցնի։

Գեղամ ՕՀԱՆՅԱՆ

Հ.Գ.

Այս նկարը դնում եմ իմ պատին ու նվիրում բոլոր նրանց, ովքեր կիսում են այս տեսակետը։

Թող թշնամին տեսնի, որ եթե շարունակեց իր ընթացքը, ա՛յ, այսպիսի սցենար էլ կա, որին պատրաստ են հազարավորները...

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ